Գերմանական KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) միջեւ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակում կնքված համաձայնագրով շուտով հասանելի կլինի արևային ջրատաքացուցիչների համար նախատեսված նոր վարկատեսակը:
Այս մասին Banks.am-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը եւ նշել, որ այն կտրամադրվի վերոնշյալ ծրագրի երրորդ փուլի հատկացումներով:
Արեւային ջրատաքացուցիչների համար նախատեսված վարկային պրոդուկտը լինելու է ՀՀ դրամով և համաձայն պարոն Հարությունյանի` «ՀՀ Կենտրոնական բանկի կողմից մասնավոր բանկերի համար սահմանվելու է առավելագույն 10.5% տոկոսադրույք: Վարկի մարման ժամկետը կախված կլինի ծրագրի հետգնման ժամկետից. եթե համակարգը հետգնումն ապահովի 5 տարվա ընթացքում, ինչը նման համակարգերի դեպքում ընդունված ժամկետ է, ապա ժամկետը կլինի հինգ տարի: Վարկային պրոդուկտը կառաջարկվի գրեթե բոլոր բանկերի եւ մի քանի լիզինգային ընկերությունների կողմից, որոնք արդեն իսկ աշխատում են ԿԲ-ի հետ»:
Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ` https://www.banks.am/am/news/interviews/10706/
Ներկայումս արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման համար մշակվել է մի քանի տեսակ վարկային պրոդուկտներ, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել