Call Us: +374 91 19 28 18

2016թ. մարտի 15-ին ՀՀ ԱԺ կողմից հաստատվեց Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված մի շատ կարևոր օրենսդրական փաթեթ, հակիրճ “Net-metering”:

Այն թույլ է տալիս մինչև 150 կՎտ հզորությամբ արևային կայաններ տեղադրել ֆիզիկական և մինչև 500կՎտ իրավաբանական անձանց և առանց լիցենզիայի կամ լրացուցիչ հարկային պարտավորությունների էլեկտրաէներգիա մատակարարել էլ.ցանցին: Այդ անձիք կկարողանան “հետ ստանալ” էլ.ցանցին մատակարարած ավելցուկային էլեկտրաէներգիան տարվա կտրվածքով, իսկ տարվա կտրվածքով ավել մատակարարած էներգիան էլ.ցանցը կգնի մանրածախ ցերեկային սակագնի կես գնով:

Փաստորեն, այդ նորամուծություն թույլ է տալիս մոռանալ թանկարժեք և 3-5 տարին մեկ փոխարինում պահանջող կուտակիչ մարտկոցների մասին, տեղադրել արևային ֆոտովոլտային կայան և տարվա կտրվածքով ունենալ անվճար էլեկտրաէներգիա:

Բացի այդ արևային հոսանքը և վահանակները ունեն մի շարք այլ առավելություններ.

  • Հետգնում` սկսած 5 տարուց Net metering-ի դեպքում;
  • Net metering-ի շնորհիվ օդորակիչի միջոցով ջեռուցման դեպքում կարելի է ամբողջովին անկախանալ;
  • Միացումը չի պահաջում տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ;
  • Զբաղեցրած մակերես` 7-8 մ.ք. 1 կՎտ հզորություն;
  • Անհատական տեղադրում, չնչին շահագործման ծախսեր;
  • Արտադրողականության երաշխիք PV վահանակների համար 25 տարի, ինվերտերների` 5 տարի
  • Համակարգի աշխատանքն առցանց հսկելու և օպտիմիզացնելու հնարավորություն;
  • Վարկավորում`9.8% դրամով, 10-20% կանխավճար, 7 տարի ժամկետ;

Ձեր արևային կայանի հզորությունը, գինն ու զբաղեցնող տարածքը հաշվարկելու համար կարող եք անցել այս հղումով