Call Us: +374 91 19 28 18
Արևային էներգիա և էներգաարդյունավետություն Վայքում և Սպիտակում

Արևային էներգիա և էներգաարդյունավետություն Վայքում և Սպիտակում

Հայաստանի Վայքում և Սպիտակում էներգաարդյունավետության բարձրացման և արևային էներգիայի օգտագործման համար նախատեսվում է իրականացնել 1.7 մլն եվրո արժողությամբ նախագիծ:

Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ և Եվրամիության աջակցությամբ Habitat for Humanity Armenia հիմնադրամի կողմից իրականացվող այս նախագիծը մեկնարկել է ս.թ. հունվարին և ավարտվելու է 2018թ. դեկտեմբերին: Այն ուղղված է բազմաբնակելի շենքերի և հանրային կառույցների էներգաարդյունավետության բարձրացմանն և արևային էներգիայի օգտագործմանը:

Նախագծի արժեքը շուրջ 1.7 մլն եվրո է կազմում, որից 1.35 մլն եվրո տրամադրվելու է Եվրամիության կողմից, իսկ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների կողմից համաֆինանսավորման ծավալները կազմելու են համապատասխանաբար 192,000 եվրո և 145,000 եվրո:

Ըստ նախագծի ղեկավար Սերգեյ Արզումանյանի՝ նախագծում ընգրկված 45 բազմաբնակելի շենքեր (27 Սպիտակում և 18 Վայքում) և Սպիտակի մանկապարտեզներից մեկը կկարողանան խնայել էլեկտրաէներգիայի ծախսերի 15%-ից 30%-ը:

ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը իր հերթին նշեց, որ արևային էներգետիկան շահավետ ուղղություն է Հայաստանում, քանի որ այստեղ մեկ 1ք.մ. հասնում է 1,700 կՎտ/ժ արևային ջերմություն, իսկ երկրի որոշ հատվածներում նույնիսկ 2,000 կՎտ/ժ, մինչդեռ ողջ աշխարհում արևային էներգետիկան սկսում են զարգացնել այդ ցուցանիշի 1,500 կՎտ/ժ հասնելու դեպքում: Ըստ փոխնախարարի՝ Հայաստանում արևային էներգետիկան կարող է սպասարկել տնային տնտեսություններում տաք ջրի պահանջի շուրջ 80%-ը: 

News source: www.arka.am

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*