Call Us: +374 91 19 28 18
Հայաստանում կառուցվելու է 30 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան

Հայաստանում կառուցվելու է 30 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան

2016թ.-ին Հայաստանում կառուցվելու է առնվազն 30 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը` հավելելով, որ նախարարություն հույս ունեն, որ նույնիսկ առավել հզոր կայան կհաջողվի կառուցել:

Ներկայումս Հայաստանում Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30% գեներացումը, էլեեկտրաէներգիայի 41.9% արտադրվում է ջերմակայանների, իսկ 29.2%` հիդրոկայանների կողմից: Հայաստանում էներգետիկայի ոլորտի առավել խոստումնալից զարգացման ուզին համարվում է փոքր հիդրոէլեկտրակայանների հատվածը, կան զարգացման միտումներ նաև քամու էներգիայի օգտագործման ոլորտում և որոշակի փորձ է կատարվում օգտագործել նաև հողմային էներգիային:

Այդուհանդերձ, ներկայումս արդեն հնարավոր է բավականին մատչելի պայմաններով օգտագործել արևային էներգիան կենցաղում` արևային ջրատաքացուցիչների միջոցով, որոնք անվտանք և արդյունավետորեն տաքացնում են ջուրը և մինչև 90% նվազեցնում են գազի և էլեկտրաէներգիայի միջոցով ջրատաքացման ծախսերը: Արևային ջրատաքացուցիչները կիրառելի են թե առանձնատանը, թե բիզնեսում, իսկ ԱԿԲԱ Լիզինգի կողմից տրամադրվող շահավետ ֆինանսավորման պայմանները առավել հասանելի են դարձնում արևային ջրատաքացուցիչները Հայաստանում:

Նորության սկզբնաղբյուր`arka.am
Լուսանկարում պատկերված է Պորտուգալիայում 2006թ.-ին կառուցված Serpa Solar Park:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*