Call Us: +374 91 19 28 18
Երեքը մեկում՝ արեգակի խավարում, գարնանային գիշերահավասար և «սուպերլուսին»

Երեքը մեկում՝ արեգակի խավարում, գարնանային գիշերահավասար և «սուպերլուսին»

Այսօր՝ մարտի 20-ին, զուգադիպեցին մի քանի հրաշալի բնական երևույթներ. յուրովին նշելով 2015թ. աստղագիտական գարնան սկիզբը՝ գարնանային գիշերահավասարը:

Այսօր՝ գարնանային գիշերավասարի օրը, տեղի է ունեցել նաև արեգակի խավարում:

eclipse-total-solar-11-13-2012-NASA-sq-e1425560149229

Լրիվ խավարումը երևացել է Գրենլանդիայում և Իսլանդիայում, և իսկ մասնակին՝ Եվրոպայում, հուսիսային Աֆրիկայում և հյուսիսային Ասիայում:

eclipse-solar-3-20-2015-Larry-Koehn-shadowandsubstance-cp-e1426086542929

Կա ևս մի փաստ, որ յուրատուկ է դարձնում մեր այսօրվա արեգակնային խավարումը…

«Սուպերլուսին»

Այսօր լուսինը հայտնվել է Երկրից ամենամոտ հեռավորության վրա՝ երևալով ավելի մոտ և խոշոր, և թույլ տալով դիտել արեգակի լրիվ խավարումը: Այս «սուպերլուսին»-ը արևային խավարման ժամանակ լիովին ծածկում է արևի շրջանը, թույլ տալիով երկրից լիարժեք տեսնել արեգակի պսակը:

Ահա թե ինչպիսի յուրահատուկ օր է այսօր՝ գարնանային գիշերահավասար, արեգակի խավարում և «սուպերլուսին»: Թեև Հայաստանի տարբեր շրջաններում ոչ գարնանային եղանակ էր այսօր և դժվար էր տեսնել այդ յուրահատուկ երևույթները, աստղագիտական գարունն արդեն այստեղ է և այսօրվանից ցերեկային ժամերը կլինեն ավելի երկար, իսկ դա նշանակում է, որ Արեգակը ավելի շատ լույս և ջերմություն է պարգևելու բոլորիս:

Բացի այդ ամենը, այսօր նաև երջանկության միջազգային օրն է: Շնորհավո’ր: Եղե՛ք երջանիկ:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*