Call Us: +374 91 19 28 18
Առցանց արևային հոսանքի հաշվիչ բոլորի համար

Առցանց արևային հոսանքի հաշվիչ բոլորի համար

Այսուհետ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ կարող է անվճար հաշվարկել իր տան կամ բիզնեսի համար արևային ֆոտովոլտային պանելների տեղադրման  համար անհրաժեշտ ներդրումը, գնահատել խնայողությունը և իմանալ վարկավորվելու դեպքում մարման գումարը:

Շտիգեն ընկերությունը մշակել է և հանրայնացրել Հայաստանում առաջին «արևային հաշվիչը», որը հաշվի է առնում սպառողների ամսեկան էլեկտրաէներգիայի ծախսերը, տարբեր մարզերի արևի ճառագայթման մակարդակը, առաջարկում է օպտիմալ լուծումները և լավագույն ֆինանսավորման հնարավորությունները:

Արևային հաշվիչը թույլ է տալիս էլեկտրաէներգիայի ծախսերի և գտնվելու վայրի հիման վրա հաշվարկել «net metering»-ի փաթեթի ներդրման շնորհիվ արևային էներգետիկ կայանքի անհրաժեշտ հզորությունը, ծախսերը, գնահատել հետգնման ժամկետները, տնտեսումը և եկամուտները, ինչպես նաև ընտրել ֆինանսավորման առավել հարմար պայմանները, ըստ վերականգնող էներգետիկայի տեխնոլոգիաները ֆինանսավորող ծրագրերի:

«Մենք ուրախ ենք նման բաց գործիք առաջարկելու հանրությանը, Հայաստանի արևային տեխնոլոգիաների շուկան պետք է ավելի թափանցիկ և պարզ լինի յուրաքանչյուրի համար, որքան պակաս լինեն ստորջրյա քարերն այնքան ավելի արագ կզարգանա այս ոլորտը մեզ մոտ: Համոզված ենք, որ արևային տեխնոլոգիաները` հատկապես վերջին օրենսդրական փոփոխությունների պայմաններում, ունեն զարգացման և մեր քաղաքացիների և բիզնեսների առօրյան բարելավելու իրական ներուժ: Հատկապես հպարտ ենք, որ հայ ծրագրավորողների աշխատանքը գերազանցում է այլ նմանատիպ հաշվիչներն իր մեջ պարունակվող լուծումներով:», – նշեց Շտիգեն ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

Արևային հաշվիչը հասանելի է բոլորի համար ՇՏԻԳԵՆ-ի պաշտոնական կայքի «Արևային հաշվիչ» բաժնում:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*