Հարգելի գործընկերներ,
Շտնիգեն ընկերության անունից հաճույք ունեմ ձեզ առաջարկել ամառային պրակտիկայի հնարավորություն: Ձեզ կառաջարկվի աշխատել Հայաստանում բիզնեսի ու տնային տնտեսությունների համար վերականգնվող էներգետիկայի լուծումների կիրառմանը վերաբերող կոնկրետ հանձնարարականների վրա: Կախված ձեր ձեռքբերումներից՝ Ընկերությունը ցանկանում է ա. վարձատրել բիզնեսի զարգացման ուղղությամբ ձեր ցուցաբերած արդյունքները և բ. առաջարկել ձեզ մշտական աշխատատեղ:
Պրակտիկայի ընթացքում ձեզ կարող է հայտնի դառնալ Ընկերությանը պատկանող գործարար գաղտնիք կազմող տեղեկատվություն: Ընդունելով այս առաջարկը` դուք պարտավորում եք խիստ գաղտնի պահել այդ ողջ տեղեկատվությունը, չօգտագործել այն ձեր անձնական նպատակներով, չտրամադրել Ընկերությունից դուրս որևէ մեկին:
Ձեր հետաքրքրվածության մասին խնդրում եմ հայտնել՝ լրացնելով այս հայտը և կցելով ձեր CV-ն: Հարցերի դեպքում խնդրում եմ դիմել կայքում առկա հաղորդակցման միջոցներով:
Հարգանքով`
Հայկ Շեկյան, Հիմնադիր տնօրեն
Շտիգեն ՍՊԸ
Մեկնաբանել